‘
Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է.
«Միայն Հայաստանում կարան ծայրահեղ ընդդիմադիրները ընտրությունից հետո հայտարարեն, որ չեն ընդունում այդ արդյունքները, իսկ 2 օր անց կոալիցիա կազմեն:
Միայն Հայաստանում կարա իշխանական կոլիցիան պետական հեղաշրջում կազմակերպի, գնդակահարի ժողովրդին, իսկ հետո հայտարարի, որ ժողովորդն ա հեղաշրջման փորձ արել:
Միայն Հայաստանում կարելի ա Ցեղասպանություն ուրանալ, իսկ հետո այդ ուրացումը ժողովրդի անունից ուղարկել գրողի ծոցը:
Միայն Հայաստանում կարելի ա բաց տեքստով մեկ այլ քաղաքական ուժի արգելել գոյություն ունենալ ու բացահայտ ահաբեկչական կոչեր անել այլախոհների դեմ:
Միայն Հայաստանում ընդդիմադիր ուժին անվճռական պայքարի մեջ մեղադրողները կարան գնան իշխանության հետ երկխոսությունների, իսկ հետո հայտարարել, թե նրանց խոստումներ են տրվել:
Միայն Հայաստանում կարա «նախագահը» համարվի չարիք, բայց «թշնամի» պատգամավորին հաթաթա տալուց հետո արժանանա հարգանքի, ու թքած, որ հաթաթայից 2 րոպե անց՝ 10 անգամ չի խոսվի փոխզիջումից:
Միայն Հայաստանում կարելի ա միաժամանակ համարել, որ ընտրությունները կեղծված են և որ «նախագահը» լեգիտիմ ա:
Միայն Հայաստանում կարելի ա նախկինում վճռականորեն մերժված գաղափարը ներկայացնել որպես միակ լուծում:
Միայն Հայաստանում խորհրդարանական կառավարմանը դեմ իշխանությունը կարա կողմ լինի նախագահականը խորհրդարանական դարձնելուն:
Միայն Հայաստանում կարա «վճռականության» կոչեր անող ծայրահեղ ընդդիմության ելույթների 90 տոկոս քննադատությունը ուղղված լինի մեկ այլ ընդդիմությանը:
Միայն Հայաստանում կարան պետության գլխավոր 3 պաշտոնները այդքան համապատասխանեն «քաղաքական դաշտը` քաղաքական գործիչների հարթակ», «քաղաքականությունը մաքրված տգիտությունից ու գործընթացները վերադարձված մտավոր դաշտ» անզուգական գաղափարներին:
…
Ու միայն Հայաստանում կարա ծայրահեղ հակաիշխանական պայքարը դրսևորվի բացառապես արտագաղթելու միջոցով»:
‘