‘Միանգամից 1 դոլարը 820 դրամ սարքեիք, ու ժողովուրդը կապրեր 2 անգամ ավելի լավ’

3045

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Կենտրոնական բանկը հայտարարել է, որ դրամի արժեզրկումը «նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին»:

Միանգամից 1 դոլարը 820 դրամ սարքեիք, ու ժողովուրդը կապրեր երկու անգամ ավելի լավ: Երկու անգամ ավելի աշխատատեղեր կստեղծվեին, երկու անգամ ավելի մրցունակ տնտեսություն կունենայինք, տրանսֆերտներն էլ երկու անգամ ավելի գնողունակ կլինեն: Հստակ երևում է, որ ԿԲ-ը չի ուզում, որ մենք լավ ապրենք:

Հ.Գ. Եթե այս հայտարարությունը Տիգրան Սարգսյանի վախտով տարածվեր, վերջում էլ կգրեին, որ դրամի արժեզրկումը օգնում է գիտելիքահեն տնտեսություն ստեղծել»:

Նախորդ հոդվածը‘«Արսենալը» Գասկոյնի բուժման համար 50 հազար ֆունտ սթերլինգ է վճարել’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան «Սիթի»-«Բավարիա» խաղի մասին’