‘
Ռուսաստանում համասեռամոլների շքերթների անցկացման հիմնական նախաձեռնող Նիկոլայ Ալեքսեևը հայտարարել է՝ համասեռամոլության քարոզչությունն արգելող օրենքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկելու մտադրության մասին:
Ինչպես տեղեկացնում է «Ridus.ru»-ն, Ալեքսեևը դիմել է Պետական Դումայի պատգամավորներին՝ խնդրելով չընդունել օրենքը, քանի դեռ ռուսաստանյան տարածքային միավորումների կողմից ընդունված նմանատիպ օրենքներին Ռուսաստանի Սահմանադրական դատարանը և ՄԻԵԴ-ն իրավական գնահատական չեն տվել:
Միասեռականության քարոզչության դեմ Ռյազանի և Արխանգելսկի շրջաններում, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգում ընդունված օրենքները, ըստ Ալեքսեևի, լայն կիրառում չունեն և, ընդհանուր առմամբ, վարչական պատասխանատվություն է կիրառվել ընդամենը վեց փաստով:
Նրա համոզմամբ՝ դաշնային մակարդակով օրենքի ընդունումը կնպաստի միասեռականության նկատմամբ բռնության աճին, հայտնում է Փաստինֆոն՝ հղում անելով «GayRussia»-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալեքսեևը միակն է, ով ձեռբակալել է՝ Սանկտ-Պետերբուրգում անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզչության համար:
Պետդուման նախատեսում է հիշյալ օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկել հունիսի 11-ին:
‘