‘
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դարձավ Ֆրանսիայի Բաց առաջնության հաղթող:
«Ռոլան Գարոսի» եզրափակիչում Նադալը (3) հեշտությամբ հաղթեց իր հայրենակից Դավիթ Ֆերերին՝ 6:3, 6:2, 6:3: Հանդիպումը տեւեց 2 ժամ 16 րոպե:
Նադալը դարձավ պատմության մեջ առաջին թենիսիստը, որին հաջողվեց 8 անգամ հաղթել «Մեծ Սաղավարտի» սերիայի միեւնույն մրցաշարում: Փարիզի այս նվաճումը իսպանացուն բերեց 1,5 միլիոն եվրո եւ 2000 վարկանիշային միավոր:
Սակայն Նադալ-Ֆերեր եզրափակիչը ուղեկցվեց նաեւ սկանդալային զանգվածային բողոքի ակցիաներով, որի արդյունքում 12 մարդ կալանավորվեց: Բողոքավորները իրենց դժգոհությունն էին հայտնել Ֆրանսիայում միասեռականների ամուսնությունը օրինականացնելու առթիվ: Երկրպագուներից մեկը հենց եզրափակիչի ժամանակ մարմինը մերկ եւ ջահը ձեռքին մտել էր կորտ, իսկ մյուսները վանկարկել են կարգախոսներ եւ անգլերեն լեզվով պաստառ տարածել. «Օգնություն: Ֆրանսիան ոտնահարում է երեխաների իրավունքները»:
‘