‘Միասնության երթին Ֆրանսիայում մասնակցել է երեք միլիոն մարդ (ֆոտոշարք)’

732

Կիրակի՝ հունվարի 11-ին, ի հիշատակ ահաբեկչական գործողությունների 17 զոհերի՝ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում անցկացվել է միասնության երթ, որին մասնակցել է ավելի քան երեք միլիոն մարդ:

Ամենամարդաշատը տեղի է ունեցել Փարիզում, որտեղ մասնակիցների թիվը հասել է 1,6 մլնի: Ոստիկանության տվյալներով՝ դա Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում երբևէ տեղի ունեցած ամենազանգվածային ակցիան է եղել: Երթին մասնակցել են ամենատարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ, որոնք միավորվել են, որպեսզի արտահայտեն իրենց համերաշխությունը ծայրահեղության դեմ պայքարում, հաղորդել է BBC-ի թղթակիցը: Երթի առաջին շարքերում անցել են  պետությունների ու կառավարությունների  ավելի քան 40 ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հայաստանը ներկայացրել է ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Համերաշխության նույնպիսի երթեր են կայացել նաև եվրոպական այլ քաղաքներում՝ Բեռլինում, Վիեննայում, Բրյուսելում, Լոնդոնում և այլուր: 

Նախորդ հոդվածը‘Բքի պատճառով դժվարանցանելի են մի շարք ճանապարհներ. Լարսի ճանապարհը շարունակում է փակ մնալ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները թույլատրել են հանել դիվերսանտներից մեկի դիակը’