‘Միգրանտները ստիպված կլինեն քննություն հանձնել ոչ միայն ռուսաց լեզվից’

1032

ՌԴ կրթութայն և գիտության նախարարությունը հաստատել է աշխատանքային միգրանտների համար քննության անցկացման կարգը: Օրինական կերպով աշխատանքի ընդունվելու համար գաստարբայթերները ստիպված կլինեն քննություն հանձնել ոչ միայն ռուսաց լեզվից և պատմությունից, այլև Ռուսաստանի քաղաքական կառուցվածքից, այսօր տեղեկացրել է «Известия»-ն:

Թեստը, ինչպես պարզաբանել են կրթության և գիտության նախարարությունում, ներառում է հարցեր, որոնք պետք է իմանան աշխատանքի համար Ռուսաստան ժամանած միգրանտները: Հարցաշարը բաղկացած է չորս բաժնից: Դրանցից առաջինը պարզում է արտասահմանցիների «հաղորդակցական իրազեկության մակարդակը»՝ նրանք պետք է կարողանան կարդալ ոչ մեծ ծավալի տեքստը (գովազդ, ցուցանակներ, հարցազրույց, ցուցապաստառներ), լրացնել անկետաներ, հասկանալ երկխոսությունը: Բառապաշարի նվազագույն մակարդակը բաղկացած է 850 բառից:

Երկրորդ բլոկը նվիրված է Ռուսաստանի պատմության հիմնական դեպքերին: Մասնավորապես՝ միգրանտները պետք է ճանաչեն հիմնական պատմական դեմքերին, ինչպես նաև՝  իմանան տարբեր կրոնների և երկրի ազգային ավանդույթի հիմքերը: Երրորդ մասը ներառում է Ռուսաստանի սահմանադրական կարգի իմացությունը, որտեղ  ընդգրկված են այնպիսի հասկացություններ, ինչպես՝ իշխանության բաժանման սկզբունքը, բազմակուսակցականությունը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Եվ վերջապես՝ չորրոդ հատվածը՝ ռուսաստանյան իրավունքի և արտասահմանցիների իրավաբանական պատասխանատվության իմացություն:

Սեպտեմբերի 1-ից միգրանտները պարտավոր են քննություն հանձնել, սակայն Դաշնային միգրացիոն ծառայությունը թեստերի արդյունքները կսկսի պահանջել 2015 թ. հունվարի 1-ից: Հիմա արդեն տնտեսության զանազան ոլորտներում աշխատող միգրանտներն սկսել են հանձնել ռուսերենի քննությունը: Ըստ վիճակագրության՝ նրանց 80-85 %-ը հաջող է հանձնում քննությունը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել են ՄԱԿ-ի խաղաղապահ զորքեր մտցնելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Անհայտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա’