‘Միգրանտների քարավանի կանայք հացադուլ են հայտարարել ԱՄՆ սահմանի մոտ’

1543

Կենտրոնական Ամերիկայից տասը կանայք մեքսիկա-ամերիկյան սահմանի մոտ միգրանտների ճամբարում հացադուլ են հայտարարել՝ ԱՄՆ իշխանություններից պահանջելով թույլ տալ ապաստան տրամադրելու դիմում ներկայացնել, հաղորդել է Politico թերթը:

«Մեզ ոչ ոք չի լսում, մենք, որպես կանանց շարժում՝ որոշել ենք հացադուլ սկսել,- Հոնդուրասից հացադուլի մասնակից կանանցից մեկի խոսքն է մեջբերում թերթը:- Ավելի վատ բան չկա, քան փախուստի մեջ ապրելն ու քաղցից տանջվելը: Մենք չենք վախենում»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միգրանտների զանգվածային հոսքը ԱՄՆ սահմանների մոտ անվանել է «ներխուժման փորձ» և բոլոր ժամանող միգրանտներին խորհուրդ է տվել վերադառնալ հայրենիք՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ում հայտնվելու միակ ճանապարհը ներգաղթի պաշտոնական փաստաթղթեր պատրաստելն է:

Անցյալ հանգստյան օրերին սահմանապահ պարեկները կանխել են սահմանի կառույցների գրոհը՝ կիրառելով արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան արգելում է 16-60 տարեկան ռուսաստանցի տղամարդկանց մուտքը երկիր’
Հաջորդ հոդվածը‘Հարութ Ուլոյան. Փաշինյանը պետք է հստակեցնի’