‘Միգրացիա. Ռուսաստանը զիջե՞լ է Հայաստանին’

3388

Հայաստանն ու Ռուսաստանը վերանայում են առանց մուտքի արտոնագրերի մասին 2000 թվականի երկկողմ համաձայնագիրը։ Ինչպես գրում է ռուսական REX գործակալությունը, մասնավորապես, որոշում է կայացվել փոփոխություններ կատարել համաձայնագրի 4-րդ հոդվածում՝ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիներին թույլատրելով ժամանակավորապես գտնվել տվյալ երկրների սահմաններում 150 օր` 180 oրվա ընթացքում։ Նշենք, որ այս տեղեկատվությունը դեռ ոչ մի պաշտոնական աղբյուրից չի հաստատվել:

Նման արձանագրությունը փաստացի դադարեցնում է Ռուսաստանում միգրանտների բնակության վերաբերյալ 2014-ի հունվարի 1-ից գործող նոր կարգը։

Ըստ այդ կարգի, հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ էին մտել միգրանտների մասին օրենքի ուղղումները: Համաձայն դրանց, մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կկարողանան ՌԴ տարածքում մնալ 90 օրից ոչ ավելի: Ընդ որում, նրանք կարող են կրկին երկիր այցելել 180 օրից: Մինչ այս օտարերկրյա քաղաքացիներն 90 օր անցկացնելով Ռուսաստանում, կարող էին մեկնել հայրենիք, և մի քանի օրից կրկին մուտք գործել ՌԴ: Դաշնային միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ այս քայլը թույլ կտա կրճատել ապօրինի միգրանտների հոսքը երկիր, որոնց քանակն արդեն հասնում է 3,5 մլն:

Նախորդ հոդվածը‘Այսօր Ջոն Հեֆերնը կբացի «Կյանք առանց սահմանների» խորագրով նկարների ցուցահանդես’
Հաջորդ հոդվածը‘Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից ապօրինաբար մեծ քանակությամբ հանքաքար է տեղափոխվում. ՀԲՃ’