‘
«ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը համառորեն չի հրապարակում այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանի սահմանը սահմանահատողների պաշտոնական վիճակագրությունը:
Մինչև այս տարվա սկիզբ՝ ծառայությունը յուրաքանչյուր ամսվա կեսին պարտաճանաչորեն հրապարակում էր նախորդ ամսվա տվյալները՝ Հայաստան ժամանումների և Հայաստանից մեկնումների թվի մասին: Այդ թվերը ցույց են տալիս, թե արտագաղթի ինչպիսի միտումներ կան: Եվ այն, որ հիմա այդ թվերը գաղտնի են պահում, ոչ մի լավ բանի մասին չի խոսում:
Ըստ ամենայնի՝ պատկերն ավելի մտահոգիչ է, քան մենք սպասում ենք: Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2008-ից ի վեր Հայաստանից տարեկան անվերադարձ հեռանում է 50-60 հագար մարդ, կամ բնակչության 2-3 տոկոսը»,-գրում է «Հայկական ժամանակը»:
‘