‘Միգրացիոն սկանդալ ԱՄՆ-ում’

2488

ԱՄՆ-ում միգրացիոն  սկանդալ է ծավալվում՝ նոր նորմերի պատճառով, որոնց համաձայն՝ սահմանային ռեժիմը խախտողներին մեղադրանքներ են ներկայացնում, իսկ նրանց երեխաներին ուղարկում են հատուկ մեկուսարաններ:

Միգրանտների առնվազն երկու հազար երեխաներ՝ 4-ից 10 տարեկան, ԱՄՆ-ում տեղավորվել են մեկուսարաններում՝ առանց միգրացիոն օրենսդրությունը խախտած ծնողների:

Ավելի վաղ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հանձնարարել է պատասխանատվության ենթարկել բոլոր այն մեծահասակներին, որոնք փորձում են ԱՄՆ մուտք գործել ապօրինաբար: Ներգաղթյալներին համապատասխան հոդվածով մեղադրանքներ են ներկայացվում նույնիսկ այլ խախտումների բացակայության դեպքում:

Նոր միգրացիոն քաղաքականությունը ստացել է «զրոյական հանդուրժողականության քաղաքականություն» անվանումը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ի գործով հարցաքննության համար, հիմքերի առկայության դեպքում, կկիրառվեն նաեւ հարկադրանքի անհրաժեշտ միջոցներ. Արմենպրես’
Հաջորդ հոդվածը‘Նավալնին կոչ է անում փողոց դուրս գալ՝ ընդդեմ թոշակային տարիքի բարձրացման’