‘
Բելգիայում մուսուլմանական նիկաբ (դեմքը գրեթե ամբողջովին ծածկող գլխաշոր) կրելու գործող արգելքը համապատասխանում է դեմոկրատիայի նորմերին, որոշում է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում, այսօր հաղորդել է Belga գործակալությունը:
Դատական ատյանի կարծիքով՝ նման տիպի արգելքը չի հանդիսանում անձնական կյանքի և կրոնական համոզմունքների իրավունքի խախտում, այլ, ընդհակառակը, համապատասխանում է ժողովրդավարական հանրության նորմերին:
ՄԻԵԴ-ն իր վճիռը կայացրել է՝ քննելով այն բողոքները, որ ներկայացրել են Բելգիայի քաղաքացի հանդիսացող մուսուլման երկու կանայք: Նրանք փորձել են պաշտպանել նիկաբ կրելու իրենց իրավունքը՝ պնդելով, որ 2011 թ. հունիսին Բելգիայում ընդունված՝ նիկաբ կրելու արգելքը մարդու մասնավոր կյանքի իրավունքի, կրոնական պատկանելության դրսևորման և կարծիք արտահայտելու ազատության խախտում է:
Փոխանցում է ria.ru-ն:
‘