‘ՄԻԵԴ-ը գեյ-քարոզչության մասին ռուսաստանյան օրենքը խտրական է ճանաչել’

1442

ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ռուսաստանում 2013 թ. ընդունված օրենքը՝ անչափահասների շրջանում գեյ-քարոզչությունն արգելելու վերաբերյալ, խախտում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի հոդված 10-ը (կարծիք արտահայտելու ազատություն) և 14-ը (խտրականության արգելում):

ՄԻԵԴ բողոք էին ներկայացրել ԼԳԲՏ շարժման ակտիվիստներ Նիկոլայ Բաևը, Ալեքսեյ Կիսելյովը և Նիկոլայ Ալեքսեևը, որոնք վարչական պատասխանատվության են ենթարկվել «համասեռականություն քարոզելու» համար:

 Դատարանի որոշման համաձայն՝ Ռուսաստան պետությունը նրանց, որպես նյութական և բարոյական փախհատուցում, պետք է վճարի 49,1 հազար եվրո, ինչպես նաև՝ դատական ծախսերի գումարը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Փարիզի կենտրոնում ավտոմեքենան խոյահարել է ոստիկանական ֆուրգոնը’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի առաջնորդները՝զայրացած նկարչի վրձնի տակ’