‘
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մասնակիորեն վարույթ է ընդունել նախկին քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանի դիմումը: Հիշեցնենք, որ Մաթեւոսյանի հայցը ՄԻԵԴ էր մուտքագրվել 2008 թվականի դեկտեմբերի 1-ին: Դատարանը որոշել է գործն ընդունել քննության վկաներ ներգրավելու, ազատ արտահայտման իրավունքի, խաղաղ հավաքի իրավունքի մասով:
‘