‘
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանի իշխանություններին պարտավորեցրել է 38 հազար եվրո վճարել հայցվորներին, որոնք բողոքել են 2011 թ. դեկտեմբերին Պետդումայի ընտրություններում տեղի ունեցած խախտումների դեմ: Վճիռը հրապարակվել է դատարանի կայքում:
Պետերբուրգի մի քանի բնակիչներ, այդ թվում՝ «Արդար Ռուսաստան» կուսակցության մի քանի պատգամավորներ և դիտորդներ, դիմել են ՄԻԵԴ՝ բողոքելով, որ մի քանի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները կեղծվել են, սակայն ընտրական հանձնաժողովին և դատախազությանը ուղղված նրանց դիմումներն արդյունք չեն տվել, և վերահաշվարկ չի կատարվել:
Այդ ընտրություններում «Միացյալ Ռուսաստանը» հավաքել էր 49,32 % ձայն, ՌԴԿԿ-ն՝ 19,19 %, ՌԼԴԿ-ն՝ 11,67 %, «Արդար Ռուսաստանը»՝ 13,24 %:
Ընտրությունների արդյունքների կեղծումը զանգվածային բողոքի ցույցերի առիթ էր դարձել:
Փոխանցում է Interfax-ը:
‘