‘ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուները 11-ն են. նրանց անունները չեն հրապարակվում’

837

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուների թիվը այս պահի դրությամբ տասնմեկն է: Այս մասին iLur.am-ին տեղեկացրեցին Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեր զրուցակիցը նշեց, որ թեկնածուները չեն ցանկանում, որ իրենց անունները հրապարակվեն: Այն հարցին, թե արդո՞ք դա նրանց իրավասությունների շրջանակում է, մեզ տեղեկացրեցին, որ նախարարությունը այդ հարցում ոչ մի խնդիր չի տեսնում, սակայն, այո, նրանք դրա իրավունքը ունեն:  

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի մրցույթը մեկնարկել է 20 օր առաջ: Իսկ վերջնական ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին՝ Ստրասբուրգում մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանում , որտեղ պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դատավորին:

Նախորդ հոդվածը‘Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.00 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘FEMEN-ի ակտիվիստները Փարիզում ակցիա են արել ընդդեմ «Իսլամական պետության»’