‘Միզուլինան iPhone-ն անվանել է մանկապիղծի գործիք’

628

ՌԴ պետդումայի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի նախագահ Ելենա Միզուլինան Apple iPhone սմարթֆոնն անվանել է մի սարք, որի միջոցով  անառակ գործողություններ են կատարվում երեխաների նկատմամբ: Այդ մասին Lenta.ru-ին տեղեկացրել է Rambler&Co ընկերության արտաքին կապերի գծով տնօրեն Մատվեյ Ալեքսեևը, որը ներկա է եղել այսօր հանձնաժողովի ընդլայնված նիստին:

Հենց iPhone-ի միջոցով են, ըստ պատգամավորի՝ նկարահանվում մանկական պոռնոֆիլմերը: Միզուլինան օրինակ է բերել Ռուսատանի դպրոցներից մեկում պատահած դեպքը, երբ ֆիզկուլտուրայի ուսուցիչը Apple-ի սարքով  նկարահանել էր բռնի գործողությունները դպրոցականների նկատմամբ: Պատգամավորը նաև հայտարարել է, որ շարժական համացանցն ավելի հաճախ ծառայում է որպես մանկական պոռնոյի և այլ վտանգավոր բաների ալիք:

Ավելի վաղ Միզուլինան հանդես էր եկել նախաձեռնությամբ, որ Ռուսաստանի կապի օպերատորները պետք է բոլոր հաճախորդների համար «սուսուփուս» համացանցի «մանկական» ֆիլտրացիա կատարեն: Ըստ Միզուլինայի՝ նա, ով կուզենա տեսնել «ամբողջական ինտերնետ», կարող է դիմում գրել օպերատորին՝ ներկայացնելով տարիքը հաստատող փաստաթուղթ:

Նախորդ հոդվածը‘«Էթիհադ Էյրվեյզ»-ը ձեռնամուխ է եղել դեպի Հայաստան կանոնավոր ավիաչվերթերի իրականացմանը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները Քիշնևի քաղաքապետին ստիպել են ալկոհոլային թեստ անցնել’