‘
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի 2016 թ. նախագահական ընտրապայքարին: Այդ մասին Washington Post-ին հաղորդել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության աղբյուրը:
2008 թ. Ռոմնին մի քանի նահանգներում հաղթեց նախնական ընտրություններում, սակայն ընդհանուր հաշվով զիջեց իր կուսակից Ջոն Մաքքեյնին: Չորս տարի անց նրան, այնուամենայնիվ, հաջողվեց դառնալ Հանրապետական կուսակցության թեկնածուն, սակայն նախագահական ընտրություններում նա պարտվեց Բարաք Օբամային:
Սա կլինի Սպիտակ տունն զբաղեցնելու՝ Ռոմնիի երրորդ փորձը: Այժմ ենթադրյալ թեկնածուն ակտիվորեն կապեր է հաստատում իր կողմնակիցների և հովանավորների հետ:
Ներկուսակցական ընտրություններում Ռոմնիի մրցակիցը, ամենայն հավանականությամբ, կլինի Ջեբ Բուշը՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետը և Ջորջ Բուշ-ավագի կրտսեր որդին:
Եթե Ռոմնիին հաջողվի դառնալ Հանրապետական կուսակցության թեկնածուն, չի բացառվում, որ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նրա դեմ դուրս գա Հիլարի Քլինթոնը: Փոխանցում է BBC-ն:
‘