‘
ԱՄՆ նախագահի՝ Հանրապետական կուսակցության նախկին թեկնածու և Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հայտարարել է, որ չի մասնակցի 2016 թ. նախագահական ընտրություններին:
2012 թ. Ռոմնին ընտրություններում պարտվեց Օբամային: Այն ժամանակ նա կարողացել էր ավելի քան մեկ միլիարդ դոլար հավաքել նախընտրական քարոզարշավի համար:
Երեք շաբաթ առաջ Ռոմնին անսպասելիորեն հայտարարեց, որ քննարկում է իր՝ընտրապայքարի մեջ մտնելու հնարավորությունը: Սակայն ուրբաթ օրը նա իր օգնականներին տեղեկացրել է, որ չի առաջադրվի: 67-ամյա քաղաքական գործիչը որոշել է, որ ավելի լավ կլինի առաջադրվելու հնարավորություն տալ կուսակցության մյուս առաջնորդներին:
Հանրապետական հնարավոր թեկնածուների շարքում քննարկվում են Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշի, Նյու-Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստիի և սենատոր Ռենդ Փոլի թեկնածությունները: Փոխանցում է BBC-ն:
‘