‘
«Միլանը» երեկ հայտարարեց, որ հրաժեշտ է տալիս «Ադիդասին»` տեխնիկական հովանավորին 1998 թվականից: Ավելին` «Ադիդասն» ուղեկցել է «Միլանին» նաև Ռիվերայի ու Բարեզիի տարիներին` ոչ մշտապես, բայց կայունորեն: Կատարյալ միություն էր թվում: Մինչդեռ «Միլանին» լքելու «Ադիդասի» որոշումը հայտնի դարձավ մի քանի շաբաթ առաջ. Բեռլուսկոնիի ժամանակաշրջանում ստորագրված պայմանագիրը թույլ էր տալիս «դուրս գալ» համաձայնագրից, և «Ադիդասն» օգտվեց դրանից: Քսան տարի անց պայմանագիրն ավարտված է: Ակումբը պաշտոնական հաղորդագրության մեջ հայտարարել է, որ արդեն նոր պայմանագիր է կնքել մեկ այլ միջազգային ընկերության հետ:
«Արսենալը» և «Բորուսիան»: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի ամառվանից. «Միլանը» կավարտի առաջնությունը «Ադիդասի» մարզաշապիկով, իսկ հուլիսի մեկից կդառնա «Պումայի» հաճախորդը: Տարօրինակ տեսողական էֆեկտ կլինի, որովհետև հսկա կատվի լոգոն երբեք չի եղել սև-կարմիր ֆոնի վրա: Սովոր ենք այն տեսնել Իտալիայի հավաքականի երկնագույնին, Դորտմունդի «Բորուսիայի» սև-դեղինին, «Արսենալի» կարմիր-սպիտակին: Բայց ոչ սև-կարմիրին: «Պումայի» հետ համագործակցում են նաև «Բորդոն», «Նյուքասլը» և «Ռենը», բայց «Միլանը» լրիվ այլ մակարդակ է: Մրցաշրջանում մոտ 200 հազար մարզաշապիկ է վաճառում, ինչը եվրոպական մեծ ակումբների քանակը չէ, բայց դեռ մեծ թիվ է:
10-15 միլիոն: Ակումբը հավանաբար չի հայտնի «Պումայի» հետ պայմանագրի թվերի մասին, բայց խոսվում է մրցաշրջանում 10-15 միլիոն արժողությամբ համաձայնության մասին: Ամեն դեպքում, գումարն ավելի քիչ կլինի, քան այն, ինչ «Միլանը» ստանում էր վերջին տարիներին. 2013-ին «Ադիդասը» տասը տարվա պայմանագիր կնքեց, որը 2016-ին 19,7 միլիոն գումար բերեց: Հետաքրքիր է, որ «Պուման» Ջիջիո Դոննարումայի հովանավորն է և «Ադիդասի» քույր ընկերությունը:
Եղբայրները: Ադին և Ռուդին երկուսն էլ Դասլեր էին և ապրում են Հերցոգենաուրախում` Մյունխենից ոչ հեռու: Եղբայրներ էին: 1948-ին Ռուդոլֆը հիմնադրեց «Պուման», 1949-ին Ադոլֆը պատասխանեց «Ադիդասի» հիմնադրումով, մի խոսքով, եղբայրները երբեք էլ միմյանց շատ չեն սիրել: Վիճել են տանը, իսկ հետո ողջ աշխարհում: «Ադիդասը» պատմականորեն կապված է եղել Գերմանիայի հավաքականի հետ, «Պուման» պայմանագիր է ունեցել Պելեի հետ։ «Ադիդասը» համագործակցել է Արգենտինայի հետ, «Պուման» հաղթել է Աշխարհի առաջնությունում Իտալիայի հետ և լուրջ գործունեություն է ծավալել Աֆրիկայում։ 2006 թվականի Աշխարհի առաջնությունում ու 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում Իտալիա-Գերմանիա հանդիպումը նաև նրանցն էր․ ընտանեկան դերբի միջազգային մասշտաբով։ Միլանում դա չի կրկնվի․ «Ինտերը» «Նայքի» հետ է և այդպես էլ կմնա։
‘