Իտալիայի չեմպիոն «Միլանը» նոր պայմանագիր է կնքել թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։ Այն նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Իբրահիմովիչը կշարունակի հանդես գալ 11 համարի խաղաշապիկով։
40-ամյա ֆուտբոլիստը վերականգնվում է ծնկի վիրահատությունից հետո։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է նոյեմբերին։
Անցած մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Իբրահիմովիչի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ հունիսի 30-ը։