«Միլանի» ղեկավարությունը մտադիր է հաջորդ ամռանը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնել իտալացի Ստեֆանո Պիոլիին եւ հրավիրել «Յուվենտուսի», «Չելսիի», «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
2023թ․ մարտին «Տոտենհեմից» հեռանալուց հետո Անտոնիո Կոնտեն չունի մարզչական աշխատանք։
Ամռանը նրա հետ բանակցում էր Իտալիայի չեմպիոն «Նապոլին», սակայն չհասավ համաձայնության աշխատավարձի չափի վերաբերյալ։ Կոնտեն պահանջել էր տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ։