Իտալիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Միլանն» ընդունեց Թուրինի «Յուվենտուսին»։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։
«Միլանից» աչքի ընկան անգլիացի պաշտպան Ֆիկայո Տոմորին եւ իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը։
«Միլանը» 20 միավորով հավասարվեց առատարներ «Նապոլիին» ու «Ատալանտային», որոնք անցկացրել են 8-ական հանդիպում։ «Յուվենտուսը» 8-րդն է՝ 13 միավոր։
Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր
«Միլան» — «Յուվենտուս»՝ 2:0 (տեսանյութ)
Ֆիկայո Տոմորի, 45+1, Բրաիմ Դիաս, 54