‘ «Միլանի» գրառումն Աստորիի մասին’

1198

«Միլանը» պաշտոնական «Թվիթերում» ցավակացական գրառում է կատարել «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի մահվան կապակցությամբ: 31-ամյա ֆուտբոլիստը հանկարծամահ է եղել մարտի 4-ին: Դավիդեն «Միլանի» սան էր: 

«Մարդ, որը սիրում էր ֆուտբոլն ու որպես ֆուտբոլիստ մեծացել է մեզ հետ: «Միլանը» ցնցված է Դավիդե Աստորիի մահվան լուրից: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին ու «Ֆիորենտինային»»: 

Նշենք, որ ֆուտբոլիստը մահացել է սրտի կանգից: Այսօր երեկոյան նշանակված «Ուդինեզե» — «Ֆիորենտինա» խաղին ընդառաջ թիմակիցները նրան մահացած են գտել հյուրանոցում, ուր հանգրվանել էին: 

Նախորդ հոդվածը‘Թիերի Անրի. 30 տարեկան էի, երբ Գվարդիոլան ինձ սովորեցրեց խաղալ ֆուտբոլ’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչը` ԱՄՆ տեղափոխության մասին. «Լոս-Անջելե՞ս. վատ չի հնչում»’