‘
«Միլանի» նախկին կիսապաշտպան Ուրբի Էմանուելսոնը պատմել է մի միջադեպի մասին, որը տարիներ առաջ տեղի է ունեցել իտալական ակումբի հանդերձարանում:
«Իմ կարիերայում ամենաբուռն թիմակիցս եղել է Զլատան Իբրահիմովիչը: Մի անգամ հանդերձարանում նշում էինք մեր հաղթանակը: Ուրախության պահին Իբրահիմովիչը բարձրացրեց Գատուզոյին եւ գցեց աղբամանի մեջ: Զլատանը հաճախ էր բարձր ծիծաղում, բղավում: Երբեմն դա նման էր մեծամտության, բայց նրան սազում էր այդ ոճը»,- Էմանուելսոնի խոսքը մեջբերում է Voetbal International-ը:
Այժմ Իբրահիմովիչը հանդես է գալիս «Լոս Անջելես Գելաքսիում», Էմանուելսոնը ներկայացնում է «Ուտրեխտը»:
‘