‘
20 տարի աշխատելուց հետո Միլանի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող McDonald\’s ռեստորանը փակվել է: Շուտով նրա տեղը կզբաղեցնի Prada խանութը:
Տարածքի վարձակալման համար McDonald\’s-ը տարեկան մոտ 200 հազար եվրո էր վճարում: Քաղաքային իշխանությունները, սակայն, որոշել են, որ կարող են շատ ավելի մեծ գումար վաստակել և մրցույթր միջոցով նոր վարձակալ են գտել, որը համաձայնվել է հինգ տարվա համար 2,118 միլիոն եվրովճարել: Նոր վարձակալ է դարձել Prada-ն:
Սակայն McDonald\’s-ի ղեկավարությունը չի ընդունել մրցույթի արդյունքները և պատրաստվում է դատարան դիմել: Այնուամենայնիվ, վիճահարույց տարածքը ամերիկյան արագ սննդի ցանցը ստիպված է եղել ազատել:
Պետք է նշել, որ վերջին աշխատանքային օրը բազմաթիվ մարդիկ հավաքվել են իրենց սիրելի ռեստորանի դռների մոտ, որպեսզի «հրաժեշտ տան» այն հաստատությանը, որտեղ նրանցից շատերը սնվել են դեռ մանուկ հասակից:
‘