‘
Աշնանը կայանալիք՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է առաջադրել «Միլան» ֆուտբոլային ակումբի նախկին պաշտպան, հանրապետության էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի թեկնածությունը, լրագրողներին հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին:
Անցյալ շաբաթ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները ներկայացրել են այդ պաշտոնի իրենց թեկնածուներին: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժումն» առաջադրելու է իր առաջնորդներից մեկի՝ Նիկանոր Մելիայի թեկնածությունը: Սակայն վրաց անկախ փորձագետների գնահատականներով՝ առաջիկա ընտրություններում հաղթանակի ամենամեծ շանսերն ունի Թբիլիսիի քաղաքային ժողովի անկուսակցական պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին, որը թբիլիսցիների շրջանում մեծ հեղինակություն է վայելում՝ երկրի գործող իշխանություններին և քաղաքապետարանը քննադատելու համար:
Փոխնցում է Interfax-ը:
‘