‘«Միլանի» նոր սեփականատիրոջ ակտիվները կվաճառվեն Taobao աճուրդում’

1160

‘

«Միլանի» նոր սեփականատեր Լի Յոնհոնգը անվճարունակ է,- պնդում է Corriere della Sera-ն։ Գործարարի բոլոր ակտիվները կվաճառվեն Taobao աճուրդում (eBay-ի չինական տարբերակը)։

Առաջին անգամ չէ, երբ մամուլում շրջանառվում է գործարարի ֆինանսական վիճակի թեման։ Նախկինում «Նյու Յորք Թայմսը» և «Il Sole 24 Ore»-ը նույնպես հետաքննություն են անցկացրել, որոնց արդյունքում նշվել է միջոցների անբավարարության մասին։

Այնուամենայնիվ, համաձայն վերջին տեղեկության, իրավիճակը դարձել է ճգնաժամային և չինացին, ըստ էության, սնանկացել է։

«Zhuhai Zhongfu» փաթեթավորման ընկերությունը 60 մլն եվրո արժողությամբ վաճառքի է հանվել աճուրդում՝ բանկերի պարտքերը մարելու համար։

Հիշեցնենք, որ Յոնհոնգը 740 մլն եվրո է ծախսել «Միլանը» նրա նախկին սեփականատեր Սիլիվիո Բեռլուսկոնիից գնելու համար։

‘

Նախորդ հոդվածը‘Սերիա А-ում հանդիսատեսը և խաղացողները կկարողանան դիտել տեսակրկնությունը’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը կմասնակցի Grenke Сhess Сlassic միջազգային մրցաշարին’