‘«Միլանում» Ալեգրիին կարող է փոխարինել Սպալետին’

673

Իտալական «Միլանի» ղեկավարությունը քննարկում է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիին «Միլանի» գլխավոր մարզիչ նշանակելու հնարավորությունը, հայտնում է La Gazzetta dello Sport պարբերականը:
Երեկ կայացել է ակումբի ժողովը, որտեղ թիմի փոխնախագահ Ադրիանո Գալիանին իր աջակցությունն է հայտնել ներկայիս մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին: Սակայն ղեկավարությունը Ալեգրիից պահանջել է արդյունքների բարելավում եւ հետագա ձախողումների դեպքում այլեւս ոչ մի արդարացում չի ընդունելու:
Իտալական պարբերականը նշում է, որ Լուչանո Սպալետին համարվում է «Միլանի» գլխավոր մարզիչի առաջին թեկնածուն, եթե Ալեգրին այնուամենայնիվ չարդարացնի թիմի ղեկավարության հույսերը:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնությունում «Միլանը» 4 խաղում երեք պարտություն է կրել եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը:

Նախորդ հոդվածը‘Աթաջանյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից եւ նշանակվել ԼՂՀ Աժ-ում ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ ‘
Հաջորդ հոդվածը‘«Ոսկե գնդակի» թեկնածուների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 30-ին’