‘Միլան. Բախումներ «Լա Սկալա» թատրոնի մոտ’

1006

Միլանում՝ «Լա Սկալա» օպերային թատրոնի շենքի մոտ, նոր թատերաշրջանի բացման օրը, որին ներկա են լինում Իտալիայի առաջատար քաղաքական գործիչներ, գործարարներ և արվեստի աշխարհի առաջատարներ, բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև:

Ցուցարարները բողոքել են ընդդեմ կոշտ տնտեսման քաղաքականության և աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների, որոնցով ավելի հեշտացվում է աշխատանքից հեռացնելու գործընթացը:

Իտալական ոստիկանությունը թույլ չի տվել մոտավորապես 300 ցուցարարներին մոտենալու թատրոնի շենքին: Ցուցարարներն սկսել են ձվեր նետել ոստիկանների ուղղությամբ: «Մենք ուզում ենք մտնել ներս և այդ բոլոր մարդկանց ասել, թե ինչ ենք մտածում նրանց քաղաքականության մասին: Տնտեսման այդ բոլոր միջոցառումները, նրանց քաղաքականությունն այս քաղաքում, Իտալիայում, Եվրոպայում՝ ուղղակի զզվելի է»,- հայտարարել է բողոքի ցույցի կազմակերպիչներից մեկը:

«Լա Սկալա» օպերային թատրոնում խաղաշրջանի շքեղաշուք բացումն ամեն տարի դարձել է ցուցարարների թիրախը, հատկապես՝ վերջին տարիներին, երբ երկիրը տնտեսական նահանջ է ապրում, մինչդեռ խաղաշրջանի բացումն անցնում է շքեղության ու ճոխության մթնոլորտում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Դամասկոսի մերձակա օբյեկտներին’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում գործ են հարուցել Լեպսի համերգի կազմակերպիչների դեմ’