‘
«Միլան»-ի ղեկավարությունը հիասթափված է կիսապաշտպան Հական Չալհանօղլուի տրանսֆերի գնումից: Այս մասին հաղորդում է Calciomercato.com-ը:
23-ամյա խաղացողը ոչ համոզիչ խաղ է ցուցադրում այս մրցաշրջանում և չի կարողանում ինտեգրվել թիմի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելայի խաղային սխեմայի մեջ:
Նշենք, որ թուրք ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման, խփել մեկ գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:
‘