‘
ՈւԵՖԱ-ն երկուշաբթի որոշում կընդունի «Միլան»-ի հարցով, որը մեղադրվում է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մեջ։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Սպասվում է, որ ակումբի նկատմամբ լուրջ պատժամիջոցներ կկիրառվեն։ «Ռոսոներիներ»-ն Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը և ապահովել են Եվրոպա Լիգայի ուղեգիր, բայց հիմա կարող են զրկվել եվրագավաթային մրցաշարին մասնակցելու իրավունքից։
Բացի այդ, միլանյան ակումբը կարող է նաև տուգանվել 30 միլիոն եվրոյով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլան»-ը ձախողել է ՈւԵՖԱ-ի ֆինանսական ստուգումը։
‘