‘
Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մոտ ապագայում կարող է գլխավորել իտալական «Միլան»-ը:
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «ռոսսոներներ»-ը պատրաստ են 48-ամյա մասնագետին 3 տարվա պայմանագիր առաջարկել: Առաջարկվող պայմանագրի համաձայն իտալացի մարզիչը տարեկան 6 միլիոն եվրո կվաստակի:
Սպասվում է, որ Կոնտեն պայմանագիր կկնքի «Միլան»-ի հետ միայն այն բանից հետո, երբ կկարողանա իր հարցերը վերջնականապես լուծել «Չելսի»-ի հետ:
Հիշեցնենք, որ իտալացի մարզիչը պատրաստվում է «ազնվականներ»-ին դատի տալ 10 միլիոն եվրո փոխհատուցումը չտալու համար:
‘