‘«Միլան»-ը և «Ինտեր»-ը կպայքարեն Մյուլլերի տրանսֆերի համար’

569

«Բավարիա»-ի հարձակվող Թոմաս Մյուլլերը կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է Kicker-ը: 

Նրա ծառայություններով հետաքրքրված է երեք թիմ. «Միլան»-ը, «Ինտեր»-ը և մեկ անհայտ ակումբ Անգլիայից: 

Այդ երեք ակումբը հայտ են ներկայացրել գերմանացու պոտենցիալ տեղափոխության վերաբերյալ: 

Հայտնի չէ, թե տրանսֆերի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի 29-ամյա խաղացողը, սակայն գերմանացին այդքան էլ գոհ չէ մյունխենյան ակումբում իր կարգավիճակից. մասնավորապես այն բանից, որ նրան հաճախ են փոխարինում կամ խաղացնում անհարմար դիրքում: 

Ընթացիկ մրցաշրջանում Մյուլլերը մասնակցել է 41 հանդիպման, դարձել 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ի կիսապաշտպանի առանձնատունը կողոպտել են «Լիվերպուլ»-ի դեմ խաղի ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘Կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև ‘