‘
Իտալական «Միլան»-ի նախկին դարպասապահ Կրիստիան Աբիատին հայտնել է, որ ուրախ կլինի վերադառնալ հարազատ ակումբ:
«Լեոնարդոյի և Մալդինիի վերադարձը «Միլան» մեծ առաջընթաց է ակումբի համար: Այդ նորությունն ինձ շատ ուրախացրեց:
Ակումբի ղեկավարությունը հիանալի որոշում է կայացրել: Սեպտեմբերին կհանդիպեմ նրանց հետ, և կտեսնենք, թե ինչ կստացվի»,- Աբիատիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ 41-ամյա Աբիատին 1998-2016 թվականներին հանդես է եկել «Միլան»-ում և ակումբի կազմում մասնակցել է 380 հանդիպման:
‘