‘
«Միլան»-ի հարձակվող Անդրե Սիլվան կարող է կարիերան շարունակել «Արսենալ»-ի կազմում: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը մտադիր է պորտուգալացու հետ պայմանագիր կնքել ամռանը:
«Ռոսոներիներ»-ն իրենց հերթին դեմ չեն վաճառել երիտասարդ ֆոււտբոլիստի տրանսֆերը, քանի որ հույսեր չեն կապում նրա հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Սիլվան «Միլան»-ի կազմում մասնակցել է 18 հանդիպման ու դարձել 11 գոլի հեղինակ:
‘