Բրիտանացի գործարար Ռիչարդ Բրենսոնը վերադարձել է տիեզերքի սահմանի մոտ կատարած թռիչքից՝ այդպիսով ի կատար ածելով իր ողջ կյանքի ամենագլխավոր երազանքը։
Նրա Virgin Galactic ընկերության Unity հրթիռը կիրակի օրը հասել է 90 կմ բարձրության, որտեղ երկինքը սև է դառնում, իսկ Երկրի հորիզոնը թեքվում է։ Այդ բարձրության վրա մնալով մի քանի րոպե, որպեսզի Բրենսոնին ուղեկցող հինգ հոգանոց անձնակազմը հիանա Երկրի տեսարաններով, օդանավը կամաց-կամաց վայրէջք է կատարել։
Թռիչքը մեկնարկել է ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի անապատից, տեղական ժամանակով՝ առավոտյան 8․30-ին և տևել է մոտավորապես մեկ ժամ։
Վայրէջքից հետո Բրենսոնն այդ թռիչքն անվանել է «արտակարգ փորձառություն» և հավաքվածներին ու լրագրողներին հայտարարել է, որ Unity-ի առաջին կոմերցիոն չվերթում, որը նախատեսված է եկող տարի, խաղարկություն է կազմակերպում երկու տեղի համար։
Փոխանցում է BBC-ն։