‘Միլիարդատեր Ջորջ Սորոսը 1 միլիոն դոլար է նվիրաբերել Սիրիայի կարիքավորներին’

615

Ամերիկացի հանրահայտ ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը, որպես բարեգործական ավանդ՝ մեկ միլիոն դոլար է նվիրաբերել Սիրիայի քաղաքացիական հակամարտությունից տուժածներին, այսօր հաղորդել է Associated-Press գործակալությունը: Սորոսն այդ գումարը փոխանցել է «Փրկության միջազգային կոմիտե» (Internatiwnal Rescue Committee)  հասարակական կազմակերպությանը, որը Սիրիայում զբաղվում է հումանիտար խնդիրներով: Միլիարդատիրոջ խոսքերով՝ Սիրիայում կան մեծ թվով սովյալներ, տնանկներ, որոնք կսառչեն ձմռանը, հետևաբար՝ նրանց օգնել է հարկավոր: «Իրադրությունն ավելի է բարդանում նրանով, որ կառավարությունը և ապստամբները մարդասիրական օգնությունն  օգտագործում են որպես պատերազմի գործիք»,- հայտարարել է Սորոսը՝ պարզաբանելով, որ հակամարտության երկու կողմերն էլ միջամտում են մարդասիրական օգնության մատակարարմանը, որպեսզի բարելավեն իրենց դիրքերը Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերով Ժնևում կայանալիք բանակցություններից առաջ:

83-ամյա Սորոսը հայտնի է իր բարեգործությամբ: Ներկայումս նա իր ոչ առևտրային նախագծերի վրա ծախսում է տարեկան, միջին հաշվով՝ 300 միլիոն դոլար: Նա բարեգործական հիմնադրամներ է ստեղծել աշխարհի ավելի քան 25 երկրներում, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Երևանի քաղաքապետարանի ջանքերով մայրաքաղաքն աստիճանաբար վերածվում է «պոտյոմկինյան գյուղի»’
Հաջորդ հոդվածը‘Մինչև նոյեմբերի 17-ը Վրաստանի քաղաքացիություն կտրամադրվի դիմած արտասահմանցի բոլոր քաղաքացիներին’