‘«Միլիոնավոր դիմակների երթը»՝ Գայ Ֆոքսի դիմակով’

1001

Գայ Ֆոքսի գիշերը հազարավոր դիմակավորված անձինք հեղեղել են Լոնդոնի կենտրոնը. նրանք իրենց ակցիան անվանել են «Միլիոնավոր դիմակների երթ»:

Անգլիացի կաթոլիկի դիմակը, ով ցանկանում էր պայթեցնել խորհրդարանը, անանունության խորհրդանիշ է, մասնավորապես՝ համացանցում. այն ակտիվորեն օգտագործում են հակագլոբալիստական և հակակապիտալիստական շարժումները: «Մեզ ղեկավարություն պետք չէ, մեզ պետք չեն առաջնորդներ: Իսկական դեմոկրատիայի համար բավական են պարզապես մարդիկ: «Անոնիմուսները» որևէ մեկին չեն ենթարկվում. յուրաքանչյուրը՝ անանուն, տիրապետում է ողջ իշխանությանը»:

Ակցիայի մասնակիցները հանդես են եկել հատուկ ծառայությունների լրտեսումների, «գոտիները ձգելու» և քաղաքացիական իրավունքների ոտնահարման դեմ:

Ակցիան խաղաղ սկիզբ է ունեցել, սակայն հետո բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ: Ձերբակալվել է հինգ մարդ: Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Պուտինը սահմանափակում է գովազդի ձայնը ռադիոյում և հեռուստատեսությունում ‘
Հաջորդ հոդվածը‘Ուրուգվայի նախագահն առաջարկել է բանտերից ազատել տարեց կալանավորներին’