‘
Ռուսաստանի ընդիմությունը Մոսկվայում անց է կացրել արդեն թվով երրորդ \”Միլիոնների երթը\”։ Երթը ավարտվել է հանրահավաքով։ Տարբեր հաշվարկներով միջոցառմանը մասնակցել 11.000–ից (ոստիկանություն) մինչև 100.000 (կազմակերպիչներ) մարդ։ Երթը և հանրահավաքը անցել են առանց լուրջ միջադեպերի։ Ցուցարարների պահանջները հնչեցրել Բորիս Նեմցովը։ Հիմնական պահանջներն են
1. Ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին
2. Անցկացնել նոր ընտրություններ
3. Սահմանափակել նախագահի լիազորություններն ու ընդլայնել խորհրդարանինը:
‘