‘
Միլանի «Ինտերի» հարձակվող Դիեգո Միլիտոն ռումինական ՉՖՌ-ի հետ Եվրոպայի Լիգայի 1/16-ի առաջին խաղում (2:0) ծանր վնասվածք է ստացել:
Ֆուտբոլիստը վնասել է ձախ ծնկի խաչաձեւ կապերը հանդիպման արդեն 7-րդ րոպեին: Սովորաբար, նման վնասվածքի ապաքինման համար պահանջվում է նվազագույնը 6 ամիս: Դա նշանակում է, որ Միլիտոն բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:
‘