‘
Ինտերնետ-գործարարներ Յուրի Միլները, Մարկ Ցուկենբերգը, Սերգեյ Բրինը և իր կինը՝ Էնն Վոժիցկին, հայտարարել են կենսաբժշկության և կյանքի մասին գիտությունների ոլորտում աշխարհում խոշորագույն՝ «Breakthrough Prize» մրցանակի սահմանման մասին: Առաջին 11 դափնեկիրների անուններն իր հաղորդագրության մեջ նշում է The Guardian պարբերականը, որի պնդմամբ՝ նոր մրցանակի ստեղծման նախաձեռնողը Միլներն է: Նա ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է՝ «տեսական ֆիզիկոսի» որակավորմամբ: Միլները գիտությունից հեռացել է 1990 թ. և այդ ժամանակից զբաղվում է գործարարությամբ՝ ֆինանսների և ԻՏ ոլորտներում: Վերջերս Միլները, Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսի հետ համատեղ, ներդրում է կատարել Foundation Medicine ընկերությունում, որն զբաղվում է քաղցկեղի ախտորոշմամբ:
Նոր սահմանված մրցանակի դափնեկիրներից յուրաքանչյուրը կստանա երեք միլիոն դոլար, ծախսերը ինտերնետ-ձեռներեցները հավասարապես կիսելու են: Այս տարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 33 միլիոն դոլար:
‘