Միլոշ Զեմանը վերակենդանացման բաժանմունքում է

119

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն անգիտակից վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ նախօրեին խորհրդարանական ընտրություններում պարտված վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպումից քիչ անց։

Զեմանը 77 տարեկան է, նա շատ է ծխում, իսկ նախկինում նաև շատ էր խմում։ Նա տեղաշարժվում է սայլակով և տառապում է շաքարախտով։

Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալում հայտնել են, որ նախագահի մոտ նախկինում արված ախտորոշման բարդացում է, սակայն այդ ախտորոշումը հրաժարվել են բացահայտել։

Չեխիայի իշխանությունները հերքում են բազմաթիվ աղբյուրների տեղեկությունները, թե Զեմանի մոտ հեղուկի կուտակում է որովայնում, որն ավելի հաճախ լյարդի ցիռոզի հետևանք է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆուլանդին թույլ են տվել ժամանել Ռուսաստան
Հաջորդ հոդվածըԻնչ է կատարվում Վրաստանում