‘
Դորտմունդյան «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխաել Ցորկը թիմի ֆուտբոլիստներին կոչ է արել չմտածել, և առավել ևս չխոսել ընթացիկ մրցաշրջանի տիտղոսների մասին: Մարզական տնоրենը նշել է, որ այս պահին այդ ամենի վրա կենտրոնանալու կարիքը չկա:
«Մենք դեռ մրցաշրջանի ամենասկզբում ենք, և պետք չէ այս պահին խոսել տիտղոսների մասին: Մենք պետք է մտածենք մեր խաղի մասին և կենտրոնանք ավելի թեթև բաների վրա», — ասել է Ցորկը Sport1-ին:
Հիշեցնենք, որ ազգային առաջնության 6-րդ խաղափուլի արդյունքում դորտմունդցիները 7 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը:
‘