‘Միխալ Բիլեկ. Վստահ եմ, որ վաղը հաղթելու ենք Հայաստանին’

661

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկն այսօր մամուլի ասուլիս տվեց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ խոսելով վաղը կայանալիք Հայաստան-Չեխիա ընտրական հանդիպման մասին:

Դանիայի հետ խաղից հետո ի՞նչ փոփոխություններ են լինելու Հայաստանի հետ մրցավեճում:
— Մենք իհարկե գիտենք, թե ինչ իրավիճակում ենք հայտնվել դանիացիներից կրած պարտությունից հետո: Մենք մի քանի տարբերակներ ունենք, սակայն ամեն ինչ կորոշենք ասօրվա մարզումից հետո:

Դուք հոգեբանական ճնշման տակ եք: Ինչպե՞ս եք դուրս գալիս այդ վիճակից:

— Անկեղծ ասած ես ճնշման տակ եմ այն պահից, երբ գլխավորել եմ Չեխիայի հավաքականը, բայց Դանիայից կրած պարտությունից հետո եղավ աննախադեպ ճնշում: Մեզ միշտ էլ գոհացնում է միայն հաղթանակը:

Հնարավո՞ր է Ռոսիցկին լինի պահեստայինների թվում:

— Տարբերակներից մեկն էլ դա է:

Դուք հավանաբար ծանոթ եք Հայաստանին: Արդյո՞ք Հայաստանը կարող է դուրս գալ եզրափակիչ փուլ:

— Ես, իհարկե, դիտել եմ Հայաստանի խաղերը: Մենք այսօր դիտեցինք Հայաստան-Իտալիա խաղի տեսագրությունը: Իտալացիները հաղթեցին բախտի շնորհիվ: Հայաստանը հեշտ մրցակից չէ, բայց մեզ միայն հաղթանակը կարող է գոհացնել:

Կազմում ի՞նչ փոփոխություններ են սպասվում:

— Ես չէի ցանկանա այդ մասին խոսել, քանի որ մարզումից հետո եմ որոշում կայացնելու:

Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի առաջատարների՝ Մոսվսիսյանի, Մխիթարյանի, Օզբիլիսի մասին:

— Մենք, իհարկե, նրանց լավ գիտենք եւ պետք է պաշտպանությունում շատ ուշադիր գործենք: Հայաստանը տեխնիկապես շատ լավ է պատրաստված եւ պաշտպանությունից լավ է դուրս գալիս հարձակման:

Դուք մտածե՞լ եք արդյոք գլխավոր մարզչի պաշտոնը թողնելու մասին:

— Ես այժմ չեմ մտածում իմ ապագայի մասին: Ես մտածում եմ վաղվա խաղի մասին եւ վստահ եմ, որ հաղթելու ենք: Մեզ անհրաժեշտ է կենտրոնանալ վաղվա խաղի վրա:

Արդյո՞ք Ձեր ճակատագիրը կախված է վաղվա խաղից:

— Եթե վաղը չհաղթենք, ապա եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը կորցնում ենք: Երկրորդ հարցը կլինի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իմ կարիերայի ավարտը:

Armsport.am

Նախորդ հոդվածը‘ՀՀ նախկին վարչապետը՝ հանքարդյունաբերող Lydian International-ի «Գեոթիմի» տնօրեն’
Հաջորդ հոդվածը‘Ա.Բախշյան. Քաղաքացիներին հիշեցնելու եմ՝ իրենց մատը հենց փուշ էր մտնում, վազում էին «Ժառանգություն» խմբակցության մոտ’