‘
Չեխիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայել Բիլեկը անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի դեմ խաղում իր թիմի հայտացուցակին: «Հայաստանի հավաքականի հետ խաղին չեն մասնակցի Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Տոմաշ Հյուբշմանը, «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Վլադիմիր Դարիդան և «Վեստ Բրոմբիչի» հարձակվող Մատեյ Վիդրան: «Այս երեք ֆուտբոլիստներն էլ հիմնական կազմի խաղացողներ են, եւ դա մեծ կորուստ է մեզ համար: Բայց մենք կկարողանանք լուծել այս խնդիրները և ամեն ինչ կանենք, որպեսզի այս բացակայությունները չազդեն թիմի խաղի վրա» — նշել է Դարիդան:
‘