‘Միխայիլ Խոդորկովսկի. Մենք պատերազմում ենք Ուկրաինայի դեմ: Իսկապես ենք պատերազմում’

1098

Միխայիլ Խոդորկովսկին իր բլոգում հետևյալ գրառումն է կատարել.

«Մենք պատերազմում ենք Ուկրաինայի դեմ: Իսկապես պատերազմում ենք: Այնտեղ զինվորներ ու տեխնիկա ենք ուղարկում: Ուկրաինացիները լավ են կռվում, բայց նահանջում են: Ուժերն, իհարկե, անհավասար են:

Ընդ որում՝ մեր իշխանությունները միշտ ստում են: 80-ականներին՝ Աֆղանստանի վերաբերյալ: 90-ականներին՝ Չեչնիայի: Այսօր՝ Ուկրաինայի:

Մենք դա գիտենք: Բայց լռելյայն հողին ենք հանձնում երեկվա մեր գործընկերներին, բարեկամներին ու հարազատներին, որոնք հիմա տարբեր կողմերում են, որոնք սպանում են միմյանց՝ ոչ թե՝ որովհետև ուզում են, այլ որովհետև ծերացող իշխանությանը միշտ արյուն է հարկավոր: Մենք լռում ենք ու ձև անում, թե հավատում ենք այս իշխանությանը:

Ինչո՞ւ:

Ախր մենք կարող էինք, ասենք՝ հիմա էլ կարող ենք դա կասեցնել: Հերիք է ընդամենը փողոց դուրս գալ, սպառնալ, որ գործադուլ կանենք: Իշխանությունն անմիջապես տեղի կտա, նա վախկոտ է:

Ուրեմն՝ ինչո՞ւ ենք լռում: Վախենո՞ւմ ենք: Նույնիսկ մտածե՞լ ենք վախենում: Իսկ երեխաներին կորցնելը սարսափելի չէ՞:

Իսկ եղբոր վրա կրակե՞լը: Ո՞նց ենք հետո ապրելու:

Ուրեմն այսպես. ես այլևս չեմ ուզում լռել ու չեմ լռելու»:

«Эхо Москвы»

Նախորդ հոդվածը‘Թուրքիա. Նոր վարչապետը Ահմեդ Դավութօղլուն է’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ-ը շրջանառության մեջ է դրել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը’