‘Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է ընդդիմության շարքերն անցնելու մասին ‘

1302

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդունել է հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության կրած պարտությունը: Այս մասին հաղորդում է News Georgia լրատվական գործակալությունը: Պետության ղեկավարը հայտարարել է իր գլխավորած «Միացյալ ժողովրդական շարժում» կուսակցության՝ ընդդիմության շարքերն անցնելու մասին:

Սահակաշվիլիի լիազորություններն  ավարտվում են 2013թ.: Ընդ որում,  ըստ Սահմանադրության՝ արդեն երկու անգամ պաշտոնավարած Վրաստանի նախագահն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու իրավունք չի ունենա: 

Նախորդ հոդվածը‘«Կրասնոդարը» մտադիր է կրկնապատկել Մովսիսյանի աշխատավարձը’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից ‘