‘
«Տորինոյի» մարզիչ Սինիշա Միխայլովիչը հայտարարել է, թե դրական է վերաբերվում թիմում Մարիո Բալոտելլիի հայտնվելուն։ Ավելի վաղ մասնագետն աշխատել է իտալացու հետ «Միլանում»։
«Բալոտելլի՞ն։ Ես Մարիոյին վերցրել եմ «Միլան», և կարող եմ նրան հրավիրել «Տորինո»։ Վստահ եմ՝ ղեկավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի ձեռք բերի նրան, ով անհրաժեշտ է մեզ։ Հուսով եմ Բելոտտին որքան հնարավոր է շուտ որոշում կկայացնի, բայց ամեն դեպքում մեզ հարձակվող է պետք,- Միխայլովիչին է մեջբերում Sky Sport Italia-ն։- Հաջորդ մրցաշրջանը թուրինյան նախագծի 2-րդ փուլն է։ Մեր նպատակը Եվրոպան է»։
Նշենք, որ Մարիոյի պայմանագիրը «Նիցայի» հետ ավարտվում է 2017-ի հունիսի 30-ին։
‘