Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սակաշվիլիի դատավարությունը, սակայն դատական առաջին նիստն անցել է առանց ամբաստանյալի․ վրացական ուղղիչ ծառայությունը հրաժարվել է կալանավորին բանտի հիվանդանոցից հասցնել Թբիլիսիի քաղաքային դատարան։
Երեկվա նիստում դատարանը որոշում է կայացրել չեղարկել Սաակաշվիլիի նախնական կալանքը, սակայն նա ազատ չի արձակվի․ նախկին նախագահն արդեն իսկ դատապարտված է վեց տարվա ազատազրկման երկու այլ քրեական գործերով։ Այդ դատավճիռները հեռակա են կայացվել, քանի որ իր իշխանավարման երկրորդ ժամկետից հետո Սաակաշվիլին հեռացել էր Վրաստանից։
Ընթացիկ քրեական գործը վերաբերում է տասնչորսամյա վաղեմության դեպքերի՝ 2007 թ․ նոյեմբերի 7-ի հանարահավաքը ցրելուն և «Իմեդի» հեռուստաընկերության ավերմանը։ Այդ դեպքերի ժամանակ նախագահի պաշտոնն զբաղեցնող Սաակաշվիլին մեղադրվել է պաշտոնական լիազորությունները վերազանցելու մեջ։
Դատական հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 29-ին։
Փոխանցում է BBC-ն։
