‘Միկա Բաղդասարովի ևս մեկ ձեռնարկության աշխատակիցներ «քցվել են»’

880

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Միկա Ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներն այսօր գործարանի դիմաց բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով իրենց 6-7 ամսվա աշխատավարձը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց գործարանի աշխատակից Հայկ Գրիգորյանը:

«Յոթ ամիս աշխատավարձ չեն վճարել, մենք այդ արտադրանքը տվել ենք, իրենք այդ փողերը լափել են, հիմա էլ պատճառաբանություններ են բռնում, թե գործարանը սնանկացել է և այլն: Դրանք ամեն տարվա խաղեր են, մենք դրանց չենք հավատում»,-ասել է նա:

Տեղեկություններ կան նաև, որ Միկա Բաղդասարովը վաճառել է գործարանը և աշխատավարձը պետք է վճարեն նոր տերերը: Սակայն այս տեղեկությունները դեռ հաստատման կարիք ունեն: Մի բան սակայն ակնհայտ է. Միկա Բաղդասարովի ևս մեկ ձեռնարկության աշխատակիցներ հայտնվեցին «քցված» վիճակում, և նման դեպքերը բոլորովին չեն զարմացնում Սարգսյանի խոստացած «Ապահով Հայաստանում»:

Նախորդ հոդվածը‘ԱԱ 2014․ Խումբ G. Գերմանիա – Պորտուգալիա 4-0 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր վթար Լոռու մարզում.2 զոհ, 8 վիրավոր’